ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Կմեկնարկի «Փաստարկ» ծրագիրը

Կմեկնարկի «Փաստարկ» ծրագիրը
25.02.2014 | 17:34

Փետրվարի 26-ին տեղի կունենա ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագրի բացումը: Ծրագրի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

«Փաստարկը» երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է ձևավորել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստարկների մեծ բազա: Առաջին միջոցառմանը կներկայացվի ծրագրի էությունը, ինչպես նաև կանցկացվի ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելետկուալ մրցույթ: Ժյուրիի նախագահն է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը: Ծրագրին ներկա են լինելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, դասախոսներ, ոլորտով հետաքրքրվող երիտասարդներ և այլն:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ